Հրապարակվել են դեկտեմբերի 19-ին Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռի օդաչուների և ուղևորների փրկության կադրերը։
Երեք տղամարդ չորս օր ողջ են մնացել ձնակույտերի մեջ, նրանք վառելիք են վառել վառել և աղոթել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանք տեղափոխվել են Միլկովո գյուղի բուժհաստատություն։
Ան-2 ինքնաթիռը դեկտեմբերի19-ին թռել էր Միլկովո գյուղ-Օսորա ավան երթուղով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը կոմերցիոն թռիչք է կատարել բեռի առաքման համար, ինքնաթիռում եղել է երեք մարդ։ Նախնական տվյալներով՝ օդանավից վթարային ազդանշանը տրվել է700 մետր բարձրության վրա՝ Ուստ-Կամչատկայի շրջանի Կլյուչի ավանից 160 կմ հեռավորության վրա։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրանսպորտի Արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչության քննիչները քրեական գործ են հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում):