ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, ևս 205 մարդ վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի և 68 տուժածի մասին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնավաճառում։ Կասկածյալը ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով՝ վրաերթը կանխամտածված է եղել, ավտոմեքենան վարել է Սաուդյան Արաբիայում ծնված 50–ամյա Թալեբ Ա.–ն, որը 2006 թվականից բնակվում է Գերմանիայում, մասնագիտությամբ բժիշկ-հոգեբույժ է և հոգեթերապևտ: