Երևանի տրանսպորտային համակարգում իրական կոլապս կառաջանա, եթե մարդիկ տրանսպորտային թանկացմանն արձագանքեն չվճարելով, ուստի պետք է փոփոխություններ մտցնել, որին կհամաձայնեն քաղաքացիները։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է այնպիսի տրանսպորտային նոր համակարգ ներդնել, որն ունի բազմաթիվ բացեր, հայտնի չէ, թե ով և ինչպես է վերահսկողություն իրականացնելու։
«Երևանն այն վիճակում չէ, որ ռեֆորմները կիսատ-պռատ լինեն։ Անգամ տեխնիկական խնդիրները լուծված չեն։ Այստեղ հոգեբանական պահ էլ կա` եթե քաղաքացին մի քանի անգամ ցանկանա վճարել, բայց չկարողանա, այլևս չի էլ փորձի, կասի` դուք եք մեղավոր, ու կանցնի առաջ»,- ասաց Թորոսյանը՝ մատնանշելով բազմաթիվ ոլորտային խնդիրներ։
Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
Երևանի տրանսպորտային համակարգին կիսատ-պռատ ռեֆորմներ պետք չեն․ Արամ Թորոսյան
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է այնպիսի տրանսպորտային նոր համակարգ ներդնել, որն ունի բազմաթիվ բացեր, հայտնի չէ, թե ով և ինչպես է վերահսկողություն իրականացնելու։
Երևանի տրանսպորտային համակարգում իրական կոլապս կառաջանա, եթե մարդիկ տրանսպորտային թանկացմանն արձագանքեն չվճարելով, ուստի պետք է փոփոխություններ մտցնել, որին կհամաձայնեն քաղաքացիները։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է այնպիսի տրանսպորտային նոր համակարգ ներդնել, որն ունի բազմաթիվ բացեր, հայտնի չէ, թե ով և ինչպես է վերահսկողություն իրականացնելու։
«Երևանն այն վիճակում չէ, որ ռեֆորմները կիսատ-պռատ լինեն։ Անգամ տեխնիկական խնդիրները լուծված չեն։ Այստեղ հոգեբանական պահ էլ կա` եթե քաղաքացին մի քանի անգամ ցանկանա վճարել, բայց չկարողանա, այլևս չի էլ փորձի, կասի` դուք եք մեղավոր, ու կանցնի առաջ»,- ասաց Թորոսյանը՝ մատնանշելով բազմաթիվ ոլորտային խնդիրներ։
Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
Հիշեցնենք` Երևանում 2025 թվականից մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով` 300 դրամ։
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։
Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղեվարձը կկազմի 120.5 դրամ։
Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:
Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։