Զինված անկարգություններ Մեքսիկայի բանտերից մեկում. 7 մարդ է մահացել

Մեքսիկա
Իրավապահ մարմիններին հաջողվել է ճնշել խռովությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Մեքսիկայի Տաբասկո նահանգի բանտում անկարգությունների հետևանքով 7 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նահանգի դատախազությանը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին։ Տեղի իրավապահ մարմիններին հաջողվել է ճնշել խռովությունը։
Անկարգությունների հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան։
Գերատեսչությունը հետաքննություն է իրականացնում։