ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Սպիտակում ընտանիքի 7 անդամներ, այդ թվում 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակի ԲԿ–ն։
Նշվում է, որ ընտանիքի անդամները հիվանդանոց են տեղափոխվել այսօր` ժամը 18:55-ի սահմաններում:
«Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից (բենզինային գեներատորի թերայրման հետևանքով): Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար»,–հայտնում է ԲԿ–ն:
Հիվանդանոց տեղափոխված անձինք շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում: