ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականները, ի պատասխան Ռոստովի մարզին վերջերս արևմտյան հրթիռներով հասցված հարվածին, առավոտյան հարձակվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության կառավարման կենտրոնի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Թիրախների թվում էր նաև Կիևի «Լուչ» կոնստրուկտորական բյուրոն, որը նախագծում և արտադրում է «Նեպտուն» հրթիռային համակարգեր, «Օլխա» ՀԿՌՀ ցամաքային թևավոր հրթիռներ, ինչպես նաև «Patriot» զենիթահրթիռային համակարգի մասեր։
Բոլոր օբյեկտները խոցվել են, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Ռոստովի մարզի «Կոմբինատ Կամենսկի» ձեռնարկության վրա հրթիռային հարձակում է իրականացվել ամերիկյան արտադրության «ATACMS» օպերատիվ-տակտիկական վեց հրթիռներով և չորս «Storm Shadow» օդային տեղակայման թևավոր հրթիռներով։