ISU-ն թույլ է տվել ռուսաստանցի մարզիկներին մասնակցել օլիմպիական խաղերի որակավորման փուլին

Չմուշկներ
Ռուսաստանցի և բելառուսցի մարզիկները, օլիմպիական որակավորման փաստաթղթերի համաձայն, կկարողանան մասնակցել օլիմպիական խաղերի որակավորման փուլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Չմշկասահորդների միջազգային միությունը (ISU) թույլ է տվել ռուսաստանցի և բելառուսցի մարզիկներին չեզոք կարգավիճակով մասնակցել 2026 թվականի օլիմպիական խաղերի որակավորման փուլին։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

«ISU–ի խորհուրդը թուլ է տվել ռուսաստանցի և բելառուսցի գեղասահորդներին, չմշկասահորդներին, շորտ–տրեկիստներին և նրանց օժանդակող անձնակազմին չեզոք կարգավիճակով մասնակցել 2026 թվականի օլիմպիական խաղերի որակավորման մրցումներին՝ համաձայն օլիմպիական որակավորման փաստաթղթերի», - ասված է ISU–ի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ միմյանց հետ կապ չունեցող մի քանի աղբյուր հայտնել էին, որ ISU-ն նախատեսում է թույլ տալ ռուսաստանցի և բելառուսցի գեղասահորդներին և չմշկասահորդներին չեզոք կարգավիճակով մասնակցել Իտալիայում կայանալիք 2026 թվականի օլիմպիական խաղերին։
Եկել էր պահը, որ այլ մարդ էլ ոսկի նվաճեր. Վարազդատ Լալայանը` ԱԱ չեմպիոն դառնալու մասին