ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ - ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին խաղում 3:4 հաշվով պարտվեց սերբական «Բաչկա Տոպոլային»:
«Նոան» բավական ակտիվ սկսեց խաղը, և արդեն 15-րդ րոպեին հաշիվը դարձավ 2:0։ 5–րդ րոպեին աչքի ընկավ Մատեուս Այասը, իսկ 15-րդ րոպեին Էլդեր Ֆերեյրան կրկնապատկեց հաշիվը: 43-րդ րոպեին տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը։
Երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց Մատեուս Այասը: Ցավոք, սա «Նոայի» վերջին ձեռքբերումն էր այս խաղում: Եզրափակիչ սուլիչից 15 րոպե առաջ սերբ ֆուտբոլիստները երեք անգամ գրավեցին Ալեքսեյ Պլոշադնիի դարպասը: