Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Բեռնատարներ
Գուդաուրի-Կոբի հատվածում շուրջօրյա երթևեկությունն ապահովվում է ձնահոսքից պաշտպանող թունելներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի — Sputnik. Վերին Լարսի անցակետով (վրաց-ռուսական սահման) անցնող ճանապարհը բացվելէ մարդատար ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել էր դեկտեմբերի 18-ին։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կատարված մաքրման աշխատանքներից հետո մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերսկսվել է», – ասված է հաղորդագրության մեջ:
Բեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ մերկասառույցի պատճառով:
Գուդաուրի-Կոբի հատվածում շուրջօրյա երթևեկությունն ապահովվում է ձնահոսքից պաշտպանող թունելներով:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: