ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Բեռնատար «Գազելը» Երևանում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին` ժամը 13:40-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայում` «Լամբադա» կամրջի հարևանությամբ։
«Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել 2 ծառ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի: Բժիշկները տուժածներին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելուց առաջ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, որի ինքնազգացողությունը վատացել է վարելու ընթացքում։ Նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել»,– գրում է կայքը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և տուժածների ինքնությունը: