Արփինե Սարգսյանը կադրային ջարդ է սկսել ՆԳՆ–ում. ովքե՞ր են ազատվել աշխատանքից

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալներից 3-ն էլ վերանշանակվել են, ևս մեկն էլ նոր է նշանակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մի շարք պաշտոնյաների ազատել է զբաղեցրած պաշտոններից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Արփինե Սարգսյանի հրամանով ազատվել են ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Դավիթ Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մարտիրոսյանը: Նրանք ազատվել են սեփական դիմումի համաձայն»,– նշեցին գերատեսչությունից։
ՆԳ նախարարի այլ հրամաններով՝ Վարդան Մաթևոսյանը նշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոնին, իսկ Մարիամ Գևորգյանը, Իրինա Դավթյանը և Տիգրան Մկրտչյանը վերանշանակվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոններին:
Հիշեցնենք, որ Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 20-ին։ Պաշտոնը ստանձնելուց հետո առաջիններից մեկը, որ նա ազատել է աշխատանքից, եղել է փոխնախարար, ՔՊ–ական Դավիթ Համբարյանը։
Համբարյանի փոխարեն նշանակվեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանը։