ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, դեկտեմբերի 17-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ին և 20-21-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կբարձանա 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ի և 20-21-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 17-ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...-2 աստիճան ցուրտ։