«Վիագրայի» մենակատար Աննա Սեդոկովայի նախկին ամուսնուն մահացած են գտել Մոսկվայում

Երգչուհի Աննա Սեդոկովան և նրա նախկին ամուսինը. Արխիվային լուսանկար
32-ամյա Յանիս Տիմայի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող տան շքամուտքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսինը՝ լատվիացի բասկետբոլիստ Յանիս Տիման, ինքնասպան է եղել Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Դիակի կողքին հեռախոս են գտել, որի էկրանին հաղորդագրություն է եղել` ուղղված Սեդոկովային, որով նա խնդրել է զանգահարել իրեն:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Յանիս Տիմայի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող տան շքամուտքում։
«Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Անցյալ շաբաթ Մոսկվայի Խորոշևսկի շրջանի դատարանը բավարարել էր Սեդոկովայի հայցը՝ լատվիացի բասկետբոլիստի հետ ամուսնալուծվելու վերաբերյալ։
Սեդոկովան և Տիմման ամուսնացել էին 2020 թվականին։ Սեդոկովայի ամուսնալուծության հայցը դատարան ստացվել էր հոկտեմբերի 16-ին։