Դամասկոսի օդանավակայանը մինչև դեկտեմբերի 24-ը չվերթեր չի սպասարկի

Դամասկոսի օդանավակայան
Սիրիայի խոշորագույն օդանավակայաններն ավելի վաղ դադարեցրել էին աշխատանքը զինված ընդդիմության կողմից քաղաքների գրավման պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Դամասկոսի միջազգային օդանավակայանը մինչև դեկտեմբերի 24-ը չվերթեր չի սպասարկի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NOTAM-ին։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սիրիայի խոշորագույն օդանավակայանները ( Դամասկոսի և Հալեպի) զինված ընդդիմության կողմից քաղաքների գրավման պատճառով մինչև դեկտեմբերի 18-ը և 17-ը դադարեցրել են աշխատանքը:
«Դամասկոսի միջազգային օդանավակայանից և դեպի օդանավակայան բոլոր չվերթերը դադարեցվել են մինչև դեկտեմբերի 24-ը, բացի նրանցից, որոնք հատուկ թույլտվություն ունեն Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունից»,-ասված է ծանուցման մեջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: