ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Արարատի մարզում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։
Այդ պատճառով դեկտեմբերի 17-ին ժամը 09։50-ից դադարեցվել է Ուրցաձոր բնակավայրի գազասպառողների, «Դեյվ», «Սահակյանշին» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գազամատակարարումը (մոտավորապես 8 ժամով)։