ՌԴ ԶՈւ– ում նոր զորատեսակ կձևավորվի. նախարար

ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի «միջնաժամկետ հեռանկարում իրադրության ցանկացած զարգացման»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. 2025 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանի զինված ուժերում կձևավորվի նոր զորատեսակ՝ անօդաչու համակարգերի զորքեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը պաշտպանական գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նախարարն ընդգծել է, որ սա գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականն է։
ՌԴ ՀՕՊ–ը Սև ծովի վրա կես ժամվա ընթացքում ուկրաինական երեք անօդաչու է խոցել. ՊՆ
Բելուսովը նաև նշել է, որ անօդաչու թռչող սարքերի զանգվածային կիրառումը դարձել է ռուսական զորքերի մարտավարության ամենանշանակալի առաջխաղացումը:
Նա ՊՆ-ի առջև խնդիր է դրել ավելացնել անօդաչու թռչող սարքերի հեռահարությունը, դրանց ինքնավարությունն ու խափանումներից պաշտպանվածությունը:
«Անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել անօդաչու թռչող սարքերի մարտավարատեխնիկական բնութագրերի բարելավման վրա՝ դրանց կիրառման հեռահարության, ինքնավարության և միջամտություններից պաշտպանվածության բարձրացման առումով»,- հավելել է նա:
Բելոուսովը նաև հայտարարել է կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների և բնակավայրերի պաշտպանության՝ ՀՕՊ կարողությունների ավելացման անհրաժեշտության մասին: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտպանական պետպատվերում ճկուն մեխանիզմի ներդրման համար ենթաօրենսդրական ակտերի ընդունումը ձգձգվել է։
«Դա թույլ կտա կրճատել գնումների ժամկետը մինչև մեկ-երկու շաբաթ՝ մի քանի ամսվա փոխարեն։ Ստիպված եմ նշել, որ նախագահի հրամանագրից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը ձգձգվել է, անհրաժեշտ է մինչև ընթացիկ տարվա վերջ ապահովել դրանց ընդունումը», - ասել է Բելոուսովը։
Ուկրաինայի ԶՈւ-ն մեկ օրում մոտ 30 անգամ անօդաչուներով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ երկրի ԶՈւ-ն օրական ստանում է մի քանի հազարական անօդաչու թռչող սարք: Հատուկ ռազմական գործողության սկզբում այս ուղղությամբ կային խնդիրներ։