ՌԴ պաշտպանության նախարար Բելոուսովը ևս մեկ պաշտոն է ստացել

Ռազմաշինարարական ընկերության դիտորդ խորհրդի նախագահ` ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հինգ տարով նշանակվել է Ռազմաշինարարական ընկերության դիտորդ խորհրդի նախագահ։ Այդ մասին նշված է ՌԴ նախարարների կաբինետի՝ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման պորտալում տեղադրված կարգադրությունից։
Հրամանի համաձայն՝ ընկերության դիտորդ խորհրդում ընդգրկված են նաև ՌԴ նախագահի փորձագիտական ​​վարչության ղեկավար Դենիս Ագաֆոնովը (համաձայնությամբ), ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լեոնիդ Գորնինը, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Մուրատ Կերեֆովը, ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Լիպաևը, շինարարության և բնակարանային ու կոմունալ ծառայությունների նախարար Իրեկ Ֆայզուլինը և «Պրոմսվյազբանկի» նախագահ Պյոտր Ֆրադկովը (համաձայնությամբ):
Միաժամանակ վաղաժամկետ դադարեցվել են Ռազմաշինարարական ընկերության դիտորդ խորհրդի նախագահ` ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի լիազորությունները։