Խախտումները շատ են. Երևանում կասեցվել է շաուրմայի կետի արտադրական գործունեությունը

Սննդի օբյեկտում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սննդի օբյեկտը գտնվում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։
Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:
Անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը
«Հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից։ Արտադրամասի առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթներն էլ պահվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել քայքայամաշման չենթարկվող նյութերից»,– ասված է հաղորդագրությունում:
Անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը
Խախտումները վերացնելու համար անհատ ձեռնարկատիրոջ համար համապատասխան ժամկետներ են սահմանվել։
Անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը