ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հարված են հասցրել Եմենի տարածքին. ԶԼՄ

Հարվածի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան այսօր առավոտյան վերսկսել է Եմենում «Անսար Ալլա» (հութիների) ռազմաքաղաքական շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքների օդային ռմբակոծությունները` հարվածներ հասցնելով երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոջա նահանգին, հաղորդում է հութիների վերահսկողության տակ գտնվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը:
Նշվում է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կործանիչները «հարված են հասցրել գավառի հյուսիս-արևմուտքում գտնվող Միդի շրջանի Բախիս հատվածին», որը սահմանակից է Սաուդյան Ջիզան նահանգին:
Իսրայելը ռմբակոծել է Եմենի Հոդեյդա քաղաքի նավահանգստի վառելիքի պահեստները
Հարվածի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 15-ին ավիահարվածներ են հասցրել նաև Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նահանգին` այն բանից հետո, երբ հութիները հայտարարեցին Իսրայելի Աշկելոն և Թել Ավիվ քաղաքների ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր արձակելու մասին:
Անցյալ տարվա հոկտեմբերին «Անսար Ալլան» հայտարարել էր, որ հրթիռային և օդային հարձակումների միջոցով կաջակցի Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումներին` իսրայելական բանակի հետ դիմակայության հարցում: Մասնավորապես, հութիները հայտարարել են Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին` մյուս երկրներին կոչ անելով հետ կանչել իրենց անձնակազմերը և ծովում իրենց չմոտենալ: Ընդ որում, հութիները հայտարարել են, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և ձեռք չեն տալիս այլ երկրների նավերին:
Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվին և Աշկելոնին. ռազմական ներկայացուցիչ