«Վոլգոնեֆտի» երկու նավ՝ անձնակազմի 27 անդամներով, աղետի են ենթարկվել Կերչի նեղուցում

Նավերը վնասվել են եղանակային բարդ պայմանների՝ ուժեղ փոթորկոտ քամու և մինչև 7 բալանոց ալեկոծության պատճառով։
Sputnik
«Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» բեռնատար նավերը՝ անձնակազմի 13 ու 14 անդամներով (այլ տվյալներով՝ 29- խմբ.), աղետի են ենթարկվել Կերչի նեղուցում և օգնություն են խնդրել, անձնակազմը փրկելու համար Կերչից դուրս է եկել «Մերկուրի» փրկարարական քարշակը,դեպքի վայր է ուղարկվել նաև Մի-8 ուղղաթիռ՝ փրկարարներով, հայտնել է Ղրիմի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Նավերը վնասվել են եղանակային բարդ պայմանների՝ ուժեղ փոթորկոտ քամու և մինչև 7 բալանոց ալեկոծության պատճառով։
«Ռուսաստանի ԱԻՆ-ի ՄԻ-8-ը՝ «КРЫМ-СПАС»-ի փրկարարներով և անհրաժեշտ սարքավորումներով, թռել են Կերչի նեղուցի շրջան, որտեղ գտնվում են բեռնատար նավերը: Բացի այդ, Կերչ քաղաքի Կամիշ-Բուրուն ծովածոցից դուրս է եկել ծովային փրկարարական համակարգող կենտրոնի «Մերկուրի» փրկարարական քարշակը»,-հայտնել են գերատեսչությունից։
Նավթամթերքի արտահոսքի մասին տեղեկատվությունը ճշտվում է: