Վարազդատ Լալայանը (109+) երկամարտի 467 կգ արդյունքով (215 + 252) ոսկե մեդալ նվաճեց Բահրեյնում անցկացվող աշխարհի առաջնությունում։
Հավելենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունում սա Հայաստանի երկրորդ մեդալն էր. ավելի վաղ բրոնզ էր նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը։
Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը բավարարվեց չորրորդ տեղով։