Սան Ֆրանցիսկոյում պտտահողմը մեքենաներ է շուռ տվել և ծառեր է արմատախիլ արել

Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Sputnik
ԱՄՆ-ի կալիֆոռնիական ափին հզոր փոթորիկ է մոլեգնել. շրջված ավտոմեքենաներ, արմատախիլ արված ծառեր, էլեկտրականության անջատումներ՝ այսպիսին են Սան Ֆրանցիսկոյում պտտահողմի հետևանքները:
Սան Ֆրանցիսկոյում պտտահողմ է մոլեգնել
Հաղորդվում է, որ քամու պոռթկումները հասել են 130 կմ/ժ արագության: Առանց լույսի է մնացել ավելի քան 200 հազար մարդ, ԶԼՄ-ները նշում են, որ տասնյակ հազարավոր մարդիկ մինչև հիմա հոսանք չունեն: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: Մարդկանց կոչ են արել մինչև երկուշաբթի խուսափել ափամերձ շրջաններից՝ ջրհեղեղի սպառնալիքի պատճառով:
Սան Ֆրանցիսկոյում պտտահողմ է մոլեգնել
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը տորնադոյի մասին նախազգուշացում էր տարածել ամբողջ Սան Ֆրանցիսկո քաղաքի համար: Դա այսպես կոչված «ռադարային տվյալների վրա հիմնված նախազգուշացում»է, որը հրահանգում է թաքնվել ամուր շենքի նկուղում կամ առաջին հարկի ներքին սենյակում, իսկ եթե մարդը փողոցում է, շարժական տանը կամ մեքենայում, անհրաժեշտ է տեղափոխվել մոտակա ամուր ապաստարան և պաշտպանվել թռչող բեկորներից։
Սան Ֆրանցիսկոյում պտտահողմ է մոլեգնել