Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա դեկտեմբերի 16-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր հանրապետությունում տեղումներ չեն գրանցվի։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Եղանակի տեսություն
Դեկտեմբերի 15-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 0-ից -2–ի, իսկ գիշերը` -8–ից -10–ի սահմաններում։