Ողբերգություն Վրաստանում. ռեստորանում 12 մարդու դիակ է հայտնաբերվել

Ոստիկանական ավտոմեքենա
Դիակների վրա բռնության հետքերչեն հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik․ Վրաստանի Գուդաուրի ձմեռային հանգստավայրում 12 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Spunik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը։
Դիակները հայտնաբերվել են հնդկական ռեստորանի երկրորդ հարկի ննջարանում։
Մահացածներից մեկը Վրաստանի քաղաքացի է, մյուսները՝ օտարերկրացիներ, որոնք ենթադրաբար ռեստորանի աշխատակիցներ են եղել:
Նախնական վարկածով՝ զանգվածային մահվան պատճառը շմոլ գազն է եղել։
Դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Սակայն ննջասենյակների մոտ գտնվող փակ տարածքում հայտնաբերվել է գեներատոր, որը, նախնական տվյալներով, միացրել են, երբ անջատվել է էլեկտրաէներգիան։ Դեպքի վայրում աշխատում են քրեագետները։
«Porsche Cayenne»-ը բախվել է 2 մեքենայի, ապա 1 անձի վրաերթի ենթարկել․ վերջինը մահացել է