Գեղարքունիքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը․ 3 տուժած կա

Շտապօգնության ավտոմեքենա
Տուժածները տեղափոխվել են «Սևան» բուժկենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Mercedes»–ը։ Վթարի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին` ժամը 14:30-ի սահմաններում։
Տուժածները տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրավապահները պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ տուժել են 2 վարորդներն ու շտապօգնության բուժքույրը:
Շտապօգնության ավտոմեքենան ընդգրկված է Մարտունու բժշկական կենտրոնի հաշվեկշռում, և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը շտապօգնության ավտոմեքենան է եղել. դեպի Մարտունի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Mercedes»-ին:
Քաղցրաշեն-Նարեկ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով մեքենա է այրվել․ 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց