ԵԱՏՄ-ն ապահովում է մասնակից երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան. Փաշինյան

Կառույցում համագործակցության արդյունավետության գնահատման կարևոր չափանիշներից մեկը Փաշինյանը համարում է փոխադարձ առևտրում խոչընդոտների հայտնաբերումն ու վերացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ ազդակ է հաղորդել անդամ երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
«Ժամանակակից իրողությունների պայմաններում ԵԱՏՄ գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը՝ ապահովելով տարբեր մասշտաբներով ներդրում մեր պետությունների տնտեսական աճի դինամիկայում»,-հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով ՝ ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը հիմնարար սկզբունք է։ Համագործակցության արդյունավետության գնահատման առանցքային չափանիշներից է մնում փոխադարձ առևտրում խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, ինչն ամրագրված է հայկական նախագահության առաջնահերթ ուղղություններով:
«Այս համատեքստում մենք դրական ենք գնահատում հանձնաժողովի (Եվրասիական տնտեսական-խմբ.) ջանքերը դինամիկայի վերլուծության և խոչընդոտների առաջացման և վերացման առանցքային միտումների բացահայտման ուղղությամբ», - նշել է Փաշինյանը:
Նա հավաստիացրել է, որ շարունակական աշխատանքը մշտապես մնում է Հայաստանի ուշադրության կենտրոնում, և դրա վերջնական նպատակը միության երկրների բիզնեսի զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումն է:
Փաշինյանը նշել է, որ կարևորում է նաև էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը:
Հայաստանի վարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ նպատակների և խնդիրների իրականացման տեսանկյունից առանցքային տարր է դարձել կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը:
«Սա նշանակալի քայլ է մեր պետությունների արդյունաբերության մրցունակության բարձրացման ուղղությամբ և ճիշտ մոտեցման դեպքում կարող է նպաստել բարձր տեխնոլոգիական արտադրությունների ստեղծմանը և արդյունաբերական կոոպերացիայի ընդլայնմանը։ Մենք աջակցում ենք այս մեխանիզմի հնարավորությունների մասին տեղեկացվածությանը՝ նպատակ ունենալով Հայաստանից ձեռնարկությունների մասնակցությունը հեռանկարային կոոպերացիոն նախագծերին։ Մեր երկրի արդյունաբերական ներուժը, ներառյալ ոսկերչությունը և դեղագործությունը, ինչպես նաև ագրովերամշակումը, զարգացման զգալի հեռանկարներ ունի այլ պետությունների գործընկերների հետ համագործակցության շրջանակներում», - ասել է Փաշինյանը։
Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը․ Պեսկով
ՀՀ վարչապետի կարծիքով` ֆինանսական աջակցության մեխանիզմի արդյունավետ իրականացման համար ՀՀ–ն սատարում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկի ընդլայնման և հայտերի քննարկման ժամկետների օպտիմալացման առաջարկին, ինչը լրացուցիչ հնարավորություններ կբացի և կարագացնի համատեղ նախաձեռնությունների իրականացման գործընթացը: