ԵԱՏՄ երկրները որոշել են հերթական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման օրը և վայրը

ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, կողմերը որոշել են հերթական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման վայրն ու օրը։ Նիստը տեղի կունենա Ալմաթիում 2025թ–ի հունվարի 30-31-ը:
ԵԱՏՄ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումը կախված է փոխզիջումներից. Փաշինյան
Բացի այդ, ստորագրվել է «Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրանքի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանց իրականացման ժամանակ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» որոշումը:
Հիշեցնենք` ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը:
2024 թվականին ԵԱՏՄ–ի ՀՆԱ–ն աճել է 4.5 տոկոսով. Միշուստին