Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի Ոսկե աստղ է շնորհել Եվգենի Պոդդուբնիին

Ռուսաստանի հերոսի կոչումը նրան շնորհվել էր դեռ սեպտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնիին Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել:
«Այս պայքարի առաջնագծում ուժեղ, խիզախ մարդիկ են, որոնք ազնիվ և արժանահավատ կերպով արտացոլում են տեղի ունեցող իրադարձությունները։ Այդպես է վարվում նաև Եվգենի Եվգենևիչ Պոդդուբնին։ Նա բազմիցս եղել է թեժ կետերի էպիկենտրոնում, թեժ` բառի բուն իմաստով, վտանգել է իր կյանքը, ստացել է ծանր, հենց ծանր վնասվածքներ։ Այսօր նա պատվով է կատարում իր մասնագիտական պարտքը ռազմական հատուկ գործողության գոտում», - ասել է Պուտինը պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ։
Ռազմական թղթակիցն իր հերթին հայտարարել է, որ հայրենիքին ծառայելը որպես հսկայական երջանկություն է ընկալում։
«Մենք հիմա ապրում ենք զանգվածային հերոսության և զանգվածային անձնական քաջության ամենօրյա օրինակի ժամանակաշրջանում։ Մենք ապրում ենք եզակի պատմական հնարավորության մի ժամանակաշրջանում, երբ կարող ենք ցնցող հուսալի հիմք կառուցել մեր երեխաների, զարգացման, երջանիկ, ազատ կյանքի համար: Եվ ես գիտեմ, հավատում եմ, որ հաղթանակը մերն է լինելու: Որովհետև ինձ թվում է` միայն Ռուսաստանում է, որ հայրենիքին ծառայելը ընկալվում է որպես հսկայական երջանկություն: Ծառայում եմ Ռուսաստանին»,-ասել է Պոդդուբնին մրցանակը ստանալուց հետո։
Հիշեցնենք` օգոստոսի 7-ի երեկոյան ուկրաինական կամիկաձե դրոնը գրոհել էր այն մեքենան, որում եղել էր Պոդդուբնին։ Դրանից անմիջապես հետո որոշ լրատվամիջոցներ և տելեգրամյան ալիքներ գրեցին, թե նա մահացել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լրագրողը ողջ է մնացել և այրվածքներով ու վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: