Տեխասում վայրէջք կատարելիս ինքնաթիռը կիսվել է. տեսանյութ

Հաղորդվում է, որ չորս անձ վիրավորվել է, սակայն զոհեր չկան։
Sputnik
Տեխասի մայրուղիներից մեկի վրա վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը երկու մասի է բաժանվել։ Այն սկզբում իջել է մայրուղու վրա, ապա բախվել երեք ավտոմեքենայի։
NBC News-ի փոխանցմամբ՝ օդաչուին հաջողվել է ողջ մնալ։ Չորս մարդ վիրավորում է ստացել։
Նշվում է նաև, որ օդաչուն ինքնաթիռում միայնակ է եղել։ Քաղավիացիայի դաշնային վարչությունը հետաքննություն է սկսել։