Կրասնոդարում դանակահարություն կատարած դպրոցականի ծնողներին կարող են արտաքսել Հայաստան

Ընտանիքը Կուբան է գնացել Հայաստանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,12 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի միգրացիոն իշխանությունները կարող են Հայաստան արտաքսել Կրասնոդարի դպրոցներից մեկում դանակահարություն իրականացրած դպրոցականի ծնողներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրավապահ կառույցներում իր աղբյուրին։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, դանակահարվել էին երկու դեռահաս։ Հարուցվել էր քրեական գործ՝ անփութության և խուլիգանության հոդվածներով։ Այս պահին բոլոր տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից։
Երևանում դպրոցականների խմբակային վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր
Դատարանը մերժել էր խուլիգանության մեջ կասկածվող դպրոցականի ձերբակալությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողությունների արգելումը, օրինակ` նրան չի կարելի դպրոց գնալ և օգտվել համացանցից։
Նրա ծնողների նկատմամբ դիտարկվում է ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ հոդվածի 1-ին մասը (Ռուսաստանի Դաշնությունում մուտքի կանոնների և կացության ռեժիմի խախտում)։
Նշենք, որ նրանք Կուբան են ժամանել Հայաստանից։ Այս հոդվածի խախտումը նախատեսում է վարչական տուգանք՝ մինչև 5 հազար ռուբլի և արտաքսում Ռուսաստանի Դաշնությունից։
Արարատի մարզում 14–ամյա պատանին դպրոցում դանակահարել է համադասարանցուն