18–ամյա հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն դարձավ շախմատի աշխարհի 18–րդ չեմպիոնը

Շախմատի համաշխարհային թագի մրցախաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 միլիոն դոլար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղի 14-րդ պարտիայում հաղթել է չինացի Դին Լիրենին և դարձել շախմատի աշխարհի նոր չեմպիոն:
Հանդիպման եզրափակիչ պարտիան տեղի է ունեցել այսօր Սինգապուրում։ Հնդիկը հաղթել է ընդհանուր 7,6:6,5 հաշվով:
Գուկեշը Վիշվանաթան Անանդից հետո դարձել է շախմատի աշխարհի երկրորդ հնդիկ չեմպիոնը:
Բացի այդ, նա դարձել է շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը։
Շախմատի համաշխարհային թագի մրցախաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 միլիոն դոլար: