Զինված ամբոխն այրել է Բաշար Ասադի հոր գերեզմանը. տեսանյութ

Համացանցում հրապարակված կադրերում երևում է վանդալիզմի դրսևորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Զինված ամբոխն այրել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի հոր` Հաֆեզ Ասադի դամբարանը նրա հայրենի Կարդահա քաղաքում (Լաթաքիա նահանգ): Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Annahar» թերթին։
«Մի խումբ դիմակավորված անձինք հրկիզել են Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի դամբարանը։ Այնտեղ թաղված են նաև նրա ավագ որդին՝ Բասիլ Ասադը, և կինը՝ Անիսա Մահլյուֆը», - գրում է պարբերականը։
Հաֆեզ Ասադը Սիրիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1971-2000 թվականներին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողությանը։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:
Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է սիրիացիներին զրկել քաղաքացիությունից