ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Սոչիի օդանավակայանում Մոսկվայի ժամանակով 19:32-ից ժամանակավոր սահմանափակումներ են գործում քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան»:
Օդանավակայանը ժամանակավորապես չվերթեր չի ընդունում և չի ուղարկում:
Նշվում է, որ օդանավերի անձնակազմերը, ավիակարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար. դա գերակայություն է: