Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցուցահանդեսում ցույց են տվել «Սբերբանկի» թողարկած խելացի սարքերը:
«Նման սարքերը, օրինակ՝ խելացի մատանին, թույլ են տալիս հեռակա կարգով հավաքել մարդու օրգանիզմի հիմնական կենսաչափական պարամետրերը և մեկնաբանել դրանք «GigaChat» նեյրոցանցի միջոցով»,- բացատրել է ընկերության ներկայացուցիչը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «AI Journey 2024» միջազգային համաժողովի «Ճանապարհորդություն դեպի արհեստական բանականության աշխարհ» լիագումար նիստում հայտարարել է, որ ԱԲ-ի սեփական մշակումները երկրի գիտական, տեխնոլոգիական և աշխարհայացքային ինքնիշխանության առանցքային պայմաններից են: