Ահաբեկչություն Քաբուլում. նախարար է սպանվել

Քաբուլ
Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է նախարարության շենքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 դեկտեմբերի – Sputnik. Քաբուլում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է Աֆղանստանի փախստականների և հայրենադարձների հարցերի նախարար Խալիլ Ռահման Հաքանին։ Տեղեկությունը հայտնում է տեղական «Tolo news» կայքը` հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը կրում է «Իսլամական պետությունը» (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում):
«Ariana news»–ի տվյալներով՝ Հաքանին սպանվել է մահապարտ ահաբեկչի կողմից, որն իրեն պայթեցրել է նախարարության շենքում: Նախարարը 58 տարեկան էր, պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի սեպտեմբերի 7-ին։