Նոր արտահոսք ՔՊ-ից. ո՞վ է Անդրանիկ Քոչարյանի հաջորդ «զոհը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչության դռնփակ նիստի ժամանակ ճշտել է, որ Անդրանիկ Քոչարյանի բացահայտումներն այնքան էլ հեռու չեն իրականությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը թիմում լուրջ խնդիրներ ունի, և նրա հարցը դրվել է ՔՊ վարչության նիստերից մեկում, որին մասնակցել է նաև ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և կոմպրոմատներ ներկայացրել Փամբուխչյանի դեմ: Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրը հրավիրված վարչության դռնփակ նիստի ժամանակ ճշտել է, որ Անդրանիկ Քոչարյանի բացահայտումները Արմեն Փամբուխչյանի կապակցությամբ այնքան էլ անիրական չեն։
Զրպարտություն է. Փամբուխչյանը հերքում է «նախկիններից» նվերներ ստանալու լուրերը
Մասնավորապես բացահայտվել է Արմեն Փամբուխչյանի՝ «ՔՊ-ի աչքի փուշ նախկինների» հետ մտերիմ հարաբերություններ ունենալու փաստը, ինչպես նաև բացահայտվել են նրա մասնակցությամբ կոռուպցիոն գործարքներ։

«Նիկոլ Փաշինյանը պարզել է, որ Արմեն Փամբուխչյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) որդուց մեքենա է նվեր ստացել, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ (Թոխմախի Մհեր) որդու հետ մտերիմ հարաբերություններ ունի և օգտվում է առատաձեռն նվիրատվություններից»,–գրում «Ժողովուրդը»:

Հաստատվել են նաև լրատվամիջոցների բացահայտումները, որ Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Փամբուխչյանն այս նպատակով նաև 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել և 102 մլն դրամ (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար) պետությունից՝ որպես սուբսիդիա՝ նվեր։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունունի նաև, որ չի բացառվում` Փամբուխչյանից հետո Փաշինյանն անցնի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու փորձի նրան էլ «պատժել»:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Փամբուխչյանին. հեռացող նախարարը վիրավորված չէ