ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը պատմել է Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամի հետ զրույցի մասին և նրան «շատ սիրուն» է անվանել։ Տեղեկությունը հայտնում է «New York Post»-ը։
Արքայազն Ուիլյամը Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը ներկայացնում էր Բրիտանիայի միապետ Չարլզ III-ին: Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, արարողության ժամանակ Թրամփը թփթփացրել է Ուիլյամի ուսին, ապա նրանք միմյանց ձեռք են սեղմել:
«Շատ լավ զրուցեցի արքայազնի հետ․․․ Սիրուն տղա է։ Իսկապես շա՜տ– շա՜տ գեղեցիկ տեսք ուներ․․․ Հոյակապ տեսք ուներ։ Շատ լավ տեսք ուներ, և ես ասացի նրան այդ մասին»,- ասել է Թրամփը «New York Post»–ին։
Թրամփը հավելել է, որ արքայազնին հարցրել է նաև նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի ինքնազգացողության մասին, և Ուիլյամը պատասխանել է, որ նրա մոտ ամեն ինչ լավ է:
Ուելսի իշխանուհին պայքարում է քաղցկեղի դեմ: Սեպտեմբերի 9-ին նա հայտարարել էր, որ ավարտել է քիմիաթերապիայի կուրսը։