ՌԴ ԱԴԾ–ն ցանց է բացահայտել, որը սպասարկել է Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարի շահերը

ԱԴԾ–ն վստահեցնում է, որ Լոնդոնում գտնվող նախկին պաշտոնյան միջազգային կազմակերպված հանցավոր ընկերակցության մաս կազմող զանգերի կենտրոններն օգտագործել է ներդրումային գործարքների անվան տակ քաղաքացիներին զանգվածաբար խաբելու համար:
Sputnik
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը զանգերի կենտրոնների միջազգային ցանց է բացահայտել, որը զբաղվել է խարդախությամբ։ Ինչպես հայտնում է գերատեսչությունը, ցանցը սպասարկել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար և «Milton Group» ընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլիի շահերը։
Ցանցի գործունեությունից մոտ 100 հազար մարդ է տուժել ավելի քան 50 երկրում։
Ըստ հաղորդագրության` Լոնդոնում գտնվող նախկին պաշտոնյան միջազգային կազմակերպված հանցավոր ընկերակցության մաս կազմող զանգերի կենտրոններն օգտագործել է ներդրումային գործարքների անվան տակ քաղաքացիներին զանգվածաբար խաբելու համար:
Խարդախների զոհ են դարձել ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի և այլ պետությունների բնակիչներ: Հանցավոր ցանցի օրական եկամուտը գնահատվել է 1 միլիոն դոլար։
570 կգ կոկաին են ցանկացել անցկացնել. ՌԴ-ում կոլումբիական հանցախմբի անդամներ են ձերբակալվել
Օպերատիվ միջոցառումների արդյունքում ԱԴԾ-ն բացահայտել է ցանցի ռուսական ստորաբաժանումների ղեկավարներին՝ Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Յ.Դ. Կեսելմանին, որը ձերբակալվել է, և Իսրայելի ու Վրաստանի քաղաքացի Դ. Թոդվին, որը հետախուզվում էր:
ԱԴԾ–ն տեղեկացնում է, որ այդ անձինք 2022 թվականին Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ անանուն հաղորդագրություններ են տարածել ռուսական մի քանի քաղաքների կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներում իբր նախապատրաստվող ահաբեկչությունների մասին։
Հետաքննության շրջանակում ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել են ռուսական զանգերի կենտրոնների 11 ղեկավարներ և աշխատակիցներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի հոդվածներով՝ հանցավոր համագործակցության կազմակերպում, առանձնապես խոշոր չափերով խարդախություն և ահաբեկչության մասին ակնհայտ կեղծ հաղորդում։ Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
ԱԴԾ-ն Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել, որը ՌԴ է մտել դիվերսիա իրականացնելու համար