Մահվան ելքով վրաերթ Երևանում. կինը փողոցն անցել է չթույլատրվող հատվածով

Վրաերթ. արխիվային լուսանկար
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Առավոտյան Երևանում` Իսակովի պողոտայում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 08:10-ի սահմաններում 37-ամյա Գարիկ Ե.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Չինաստանի դեսպանատան հարևանությամբ վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 72-ամյա Արաքսի Պ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։ Դեպքի վայր մեկնած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: