Սիրիայի մայրաքաղաքում զինյալները գրավել և թալանել են Իրանի դեսպանատունը. կադրեր

Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը թալանվել է արմատականների կողմից։
Sputnik
Զինված զինյալները գրավել են Դամասկոսում Իրանի դեսպանատունը, հայտնում է PressTV-ն։
Ըստ աղբյուրի՝ Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը թալանվել է արմատականների կողմից։
Նշվում է նաև, որ Իրանի հարևան Իրաքը տարհանել է իր դեսպանատունը Սիրիայի մայրաքաղաքից։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել էր, որ Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի գիշերը թուրքամետ զինյալները մտել են Դամասկոս։ Reuters գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին, իսկ Սիրիայի նախագահը, իբր, լքել է Դամասկոսը և գնացել «անհայտ ուղղությամբ»:
Նոյեմբերի 27-ին թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»* խմբավորման զինյալները խախտել են ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը և հարձակում սկսել Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։
* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:
Դուք թուրքերին լավ չեք ճանաչում. ՀՀ երրորդ նախագահը վաղուց էր զգուշացրել Ասադին