Դամասկոսում զինյալները քանդել են Բաշար Ասադի հոր` Հաֆեզ Ասադի հուշարձանը. տեսանյութ

Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին ավելի վաղ հայտարարել էր, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում:
Sputnik
Արաբական ԶԼՄ-ները տեսանյութեր են հրապարակում Դամասկոսից, որտեղ երևում է, թե ինչպես են քանդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի հուշարձանը, իսկ դատարկված նախագահական պալատում շրջում են ինչ-որ մարդիկ:
Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին ավելի վաղ հայտարարել էր, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և տեղյակ չէ, թե որտեղ են երկրի նախագահն ու պաշտպանության նախարարը:
Զինյալներն ու նրանց համակրող քաղաքաբնակները զբոսնում են Օմեյադների կենտրոնական հրապարակում, որտեղ, ի թիվս այլոց, տեղակայված են Սիրիայի պետական հեռուստատեսության և երկրի ԶՈւ գլխավոր շտաբի շենքերը. նրանք լուսանկարվում են՝ նստած ռազմական տանկերի վրա:
Նշենք, որ դեկտեմբերի 8-ի գիշերը թուրքամետ զինյալները մտել են Դամասկոս։ Reuters գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին, իսկ Սիրիայի նախագահը, իբր, լքել է Դամասկոսը և գնացել «անհայտ ուղղությամբ»:
Նոյեմբերի 27-ին թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»* խմբավորման զինյալները խախտել են ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը և հարձակում սկսել Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։
* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:
Դամասկոսում ՀՀ դեսպանությունը կշարունակի աշխատել Բեյրութից. ՀՀ ԱԳՆ