Ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում Հարավային Կորեայի խորհրդարանի շենքի մոտ։ Ցուցարարները պահանջում են նախագահ Յուն Սոկ Յոլի հրաժարականը։ Այս մասին հաղորդում է Yonhap-ը:
Իմպիչմենտի հարցը կորոշեն այսօր պատգամավորները։ Իշխող կուսակցությունը որոշել է դեմ քվեարկել իմպիչմենտին։
Ավելի վաղ նախագահ Յուն Սոկ Յոլը ներողություն էր խնդրել երկրում ռազմական դրություն մտցնելու համար և խոստացել էր պատիժ կրել, եթե դա տեղի ունենա: