Հայաստանը կարող է ՀԱՊԿ անդամավճարի պարտք ունենալ մինչև 2025-ի ավարտը. ՌԴ փոխարտգործնախարար

Դիվանագետը նշել է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը պարտք ունի 2024 թվականի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով և չվճարել այն երկու տարի. այժմ առկա է 2024 թվականի պարտքը, որը վճարելու ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին։ Վերոնայի XVII Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարել է ներդրումը կատարել կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ ուղարկել կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին: Դեկտեմբերի 4-ին Փաշինյանն ասաց, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով ավելի դժվար է դառնում, եթե չասենք՝ անհնար:
«Երկու տարի Հայաստանը կարող է չվճարել այդ պարտքը։ Հետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ», - զգուշացրել է Պանկինը։
Դիվանագետը նշել է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը պարտք ունի 2024 թվականի համար։
Նրա խոսքով` իրականում դա ինչ-որ արտառոց բան չէ: ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ նույնպես պարտք են ունեցել։
«Դա իրականում ինչ-որ արտառոց բան չէ: ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ նույնպես պարտք են ունեցել»,–ասել է նա։
Հավելենք` 2024–ի մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: