Ամենատաքը կլինի Սյունիքում, ամենացուրտը` Շիրակում. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում` +8-ից +12, ամենացածրը` Շիրակում` -2-ից +2։
Եղանակի տեսություն
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +6–ից +8–ի, իսկ գիշերը` -2-ից -4–ի սահմաններում։