570 կգ կոկաին են ցանկացել անցկացնել. ՌԴ-ում կոլումբիական հանցախմբի անդամներ են ձերբակալվել

Կոկաինի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի օպերացիան սկսվել է մի քանի տարի առաջ, երբ հատուկ ծառայություններն իմացան հարավամերիկյան խմբի՝ Ռուսաստանի տարածքով Եվրոպա մատակարարման ուղիները փոխելու ծրագրերի մասին։
Sputnik
Ռուսաստանում ձերբակալվել են կոլումբիական «Կալի» կարտելի անդամները՝ 570 կգ կոկաինով, որը նախատեսված էր ԵՄ երկրներ տեղափոխելու համար, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«ՌԴ ԱԴԾ-ն և Դաշնային մաքսային ծառայությունը` ՌԴ տարածքով ԵՄ պետություններ լատինամերիկյան թմրանյութերի առանձնակի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձի ժամանակ ձերբակալել են կոլումբիական «Կալի» կարտելի անդամներին։ Նրանց մոտից առգրավվել է 570 կգ կոկաին, որի մեծածախ արժեքը ռուսական «սև շուկայում» կազմում է 1,5 մլրդ ռուբլի (մոտ 15 մլն դոլար), իսկ մանրածախը գերազանցում է 5,5 մլրդ ռուբլին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կոկաինի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի օպերացիան սկսվել է մի քանի տարի առաջ, երբ հատուկ ծառայություններն իմացան հարավամերիկյան խմբի՝ Ռուսաստանի տարածքով Եվրոպա մատակարարման ուղիները փոխելու ծրագրերի մասին։
Ապօրինի բեռները հայտնաբերելու նպատակով կազմակերպվել է Լատինական Ամերիկայի հետ արտաքին տնտեսական հարաբերությունների մոնիտորինգ, և թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորման հետ կապեր են բացահայտվել Ռուսաստանում։
ԱԴԾ-ն հայտնել է, որ Ռուսաստանում Պերուից բեռնատար է հայտնաբերվել՝ մասամբ ապամոնտաժված վիճակում, որը վերականգնման ենթակա չէր:
Ստուգման ընթացքում պարզվել է երկու օտարերկրյա քաղաքացու ինքնություն, որոնք հայտնի են որպես թմրակարտելի անդամներ, որոնք ագրեգատներից հանել են կոկաինով բրիկետներն ու Մոսկվայի մարզում դրանք բեռնել կոնտեյների մեջ՝ ԵՄ ուղարկելու համար։
Հարուցվել է քրեական գործ։