Վթար Նուբարաշեն–Մասիս ճանապարհին. «ՎԱԶ 2107»-ի 80–ամյա վարորդը տեղում մահացել է

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունցել Երևանում: Կա 1 զոհ, մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 10:30-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Մարտին Սարգսյանի վարած «Մերսեդես» մակնիշի և 80-ամյա Վանյա Ալեքսանյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով Վանյա Ալեքսանյանը տեղում մահացել է, 1 մարդ էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վթար Գյումրիում. «Գազելի» վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, վարույթ է նախաձեռնվել