Լավրովը ժամանել է Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությանը

Սա Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր Ռուսաստանի արտգործնախարարի առաջին այցն է Եվրամիության երկիր:
Sputnik
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Մալթա, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ամենամյա հանդիպմանը:
Սա Ռուսաստանի արտգործնախարարի առաջին այցն է Եվրամիության անդամ երկիր՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։
Նրանք, ովքեր սրում են իրավիճակն Ուկրաինայի շուրջ, արժանի պատիժ կկրեն. Լավրով
Մինչ այդ նախարարի վերջին այցը Եվրոպա եղել է 2022 թվականի հունվարի 21-ին. Ժնևում նա բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
ԱՄՆ-ն և Եվրամիությունը Լավրովի դեմ պատժամիջոցներ են սահմանել 2022 թվականի փետրվարին։ ԵՄ-ն նույն թվականին փակել է իր օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Ի պատասխան՝ ՌԴ-ն արևմտյան երկրների ընկերություններին արգելել է առանց հատուկ թույլտվության մուտք գործել իրենց օդային տարածք։
Լավրովը ժամանել է Բրազիլիա՝ մասնակցելու G20–ի գագաթնաժողովին