«Հզբոլլահը» հայտարարել է Սիրիայի իշխանություններին աջակցելու մասին

Նաիմ Քասեմ
Շարժման գլխավոր քարտուղարը նշել է, որ սիրիայում ահաբեկիչների հետևում կանգնած են արևմտյան ուժերը՝ ԱՄՆ–ի գլխավորությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը կաջակցի Սիրիայի ղեկավարությանը ահաբեկիչների դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է շիական շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը։

«Մենք կաջակցենք Սիրիային՝ դիմակայելու այս ահաբեկչական ագրեսիային», - ասել է Քասեմը։

Նրա խոսքով՝ ահաբեկիչների հետևում կանգնած են արևմտյան ուժերը՝ ԱՄՆ–ի գլխավորությամբ։
Իրանը Թուրքիային բացահայտ ներկայացրել է Սիրիայում ահաբեկիչների մասին իր դիրքորոշումը․ ԱԳՆ
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:
Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը:Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր:
Սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ. Իսրայելի վարչապետը հատուկ նիստ է անցկացրել