Հայկական կողմը համաձայն է եղել, որ Միրզոյան–Բայրամով հանդիպում լինի. ԱԳՆ

ԱԳՆ
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Բաքուն մերժել է Միրզոյան–Բայրամով հանդիպում անցկացնելու առաջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, դեկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը համաձայնություն տվել է, որ Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացվի։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ադրբեջանական ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ Բաքուն մերժել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումն անցկացնելու առաջարկը, որը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ես մեր մասով կարող եմ հաստատել, որ հայկական կողմը համաձայնություն է տվել հանդիպմանը»,– ասաց Բադալյանը:
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանը դեկտեմբերի 4-ից 5-ը աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Մալթա է մեկնել նաև Բայրամովը։ ԱԳՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մալթայում Միրզոյան–Բայրամով հանդիպում չի նախատեսվում։