Եվրասիայում ծագող խնդիրները պետք է լուծվեն մայրցամաքի պետությունների կողմից. Լավրով

Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարարը կարծում է, որ եվրատլանտյան դաշինքը դադարում է համաշխարհային զարգացման լոկոմոտիվ լինել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիայում ծագող խնդիրները պետք է լուծվեն հենց Եվրասիայի պետությունների կողմից, և մայրցամաքի բոլոր երկրների համար բաց համաեվրասիական ճարտարապետության ստեղծումը հուսալի ապագա կապահովի երկրագնդի այս մասի երկրների և ժողովուրդների համար: ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է` Ռուսաստանում համոզված են, որ «Տարածաշրջանային խնդիրներին՝ տարածաշրջանային լուծումներ» սկզբունքն այլընտրանք չունի Եվրասիայի համար։
Բացի այդ, նրա խոսքով, եվրատլանտյան դաշինքը կորցնում է համաշխարհային զարգացման լոկոմոտիվի իր կարգավիճակը։
Ռուս վերլուծաբանը խոսել է Եվրասիայի առջև ծառացած մարտահրավերների մասին
«Պետությունների ինքնիշխան հավասարության, փոխադարձ հարգալից երկխոսության սկզբունքները, որոնք սպանվել են ԵԱՀԿ-ում, այսօր մարմնավորվում են ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության և եվրասիական այլ կառույցների շրջանակներում փոխշահավետ համագործակցության նախագծերում, որոնք ոչ մի կապ չունեն ԵԱՀԿ-ի հետ», - հայտարարել է նա:
Նրա խոսքով` հիշյալ կառույցներում չկան աշակերտներ և ուսուցիչներ, չկա նեոգաղութատիրական պրակտիկա, չկա «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» գաղափարախոսական վերաբերմունք, այլ կա փոխադարձ հարգանք և շահերի ազնիվ հավասարակշռություն փնտրելու պատրաստակամություն: Այս կապակցությամբ Լավրովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նման իրավահավասար միավորումների նկատմամբ աճող հետաքրքրությունը հստակ դրսևորվել Է Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի և վերջերս Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության հարցերով երկրորդ միջազգային համաժողովի ընթացքում:
ԲՐԻԿՍ երկրների դեմ մաքսատուրքերը կարող են ապակայունացնել ԱՄՆ-ի տնտեսությունը. փորձագետ